Բարև՛։ Մենք Դիանան և Մարգարիտան ենք։ Ամանորից ավելի լավ տոն չի կարող լինել։ Ամանորը, անկասկած, տարվա ամենագեղեցիկ ժամանակն է՝ իր տոնածառերով, կախարդներով, խարույկներով, նվերներիով եւ ընկերների եւ ընտանիքի ջերմությամբ։
Բայց հազարավոր արցախցի երեխաների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները հայ ժողովրդի դեմ սանձազերծված դաժան պատերազմի պատճառով, սա կարող է լինել ամենատխուր Ամանորը։ Բացի նրանից, որ այդ երեխաները կորցրել են իրենց տները եւ ծանոթ միջավայրը, նրանցից շատերը նաև կորցրել են իրենց հարազատներին եւ մերձավորներին։
Նրանց կյանք մի քիչ ուրախություն բերելու նպատակով՝ մենք որոշեցինք իրականացնել «Christmas Miracle for Artsakh» (Ամանորյա հրաշք Արցախի համար) նախաձեռնությունը ։ Մենք խնդրել ենք ամբողջ Արցախից (Ստեփանակերտից, Շուշիից, Հադրութից, Մարտունիից և այլն) տեղահանված երեխաներին ամանորյա նամակներ գրել Ձմեռ Պապին։ Խնդրում ենք միանալ մեզ և ի կատար ածել նրանց Ամանորյա երազանքները։
Նվեր գնելուց հետո, խնդրում ենք մոտեցնել այն հետևյալ հավաքագրման կետերից մեկը․
Խնդրում ենք ընտրել արցախցի երեխաների գրած այն նամակը, որը Ձեզ դուր է գալիս: Նամակը կարող եք ընտրել հետևյալ հղումով՝ https://artsakhmiraclemaker.smartgift.am։ Նամակը ընտրելուց եւ բոլոր տեղեկությունները լրացնելուց հետո, Դուք կստանաք հաստատող էլ․նամակ իր համարանիշով: Խնդրում ենք այդ համարանիշը կցել նվերին այն հանձնելուց առաջ։ Եթե դուք ցանկանում եք նվիրատվություն կատարել, որպեսզի մենք գնենք նվեր երեխային, խնդրում ենք սեղմել այստեղ՝ https://www.gofundme.com/manage/artsakhmiraclemaker։
Արցախի երեխաների համար Ամանորին մի փոքր ուրախություն պարգևող նախաձեռնություն։
Մենք խնդրել ենք ամբողջ Արցախից (Ստեփանակերտից, Շուշիից, Հադրութից, Մարտունիից և այլն) տեղահանված երեխաներին ամանորյա նամակներ գրել Ձմեռ Պապին և գնելու ենք նվերներ, որոնք հինված են լինելու նրանց ցանկությունների վրա։ Նամակները ստանում և համակարգում ենք մենք, իսկ տեղադրում ենք SmartGift կայքում։
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները։ Դուք կարող եք ընտրել ձեր նախընտրած նամակը ցանկությունների ցանկից: Նամակը ընտրելուց եւ բոլոր տեղեկությունները լրացնելուց հետո, Դուք կստանաք հաստատող էլ․նամակ իր համարանիշով: Խնդրում ենք այդ համարանիշը կցել նվերին այն հանձնելուց առաջ։ Եթե դուք ցանկանում եք նվիրատվություն կատարել, որպեսզի մենք գնենք նվեր երեխային, խնդրում ենք սեղմել այստեղ՝ https://www.gofundme.com/manage/artsakhmiraclemaker։
Նվերները կարող են լինել խաղալիքի կամ հագուստի տեսքով. Խնդրում եմ նվերները չփաթեթավորել թղթի մեջ. * Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ մեր նախաձեռնության շրջանակում մենք թանկարժեք նվերներ չենք նվիրում: Եթե երեխան խնդրել է որեւէ էլեկտրոնիկա (iPhone, laptop եւ այլն) կամ այլ թանկարժեք նվեր, դու կարող ես պատրաստել նրան նվեր քո հայեցողությամբ՝ երեխայի տարիքին եւ սեռին համապատասխան երեխայի։
Նվեր գնելուց հետո, խնդրում ենք մոտեցնել այն հետևյալ հավաքագրման կետերից մեկը․