Logo

Արցախի երեխաների համար Ամանորին մի փոքր ուրախություն պարգևող նախաձեռնություն։

Մենք խնդրել ենք ամբողջ Արցախից (Ստեփանակերտից, Շուշիից, Հադրութից, Մարտունիից և այլն) տեղահանված երեխաներին ամանորյա նամակներ գրել Ձմեռ Պապին և գնելու ենք նվերներ, որոնք հինված են լինելու նրանց ցանկությունների վրա։ Նամակները ստանում և համակարգում ենք մենք, իսկ տեղադրում ենք SmartGift կայքում։

Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները։ Դուք կարող եք ընտրել ձեր նախընտրած նամակը ցանկությունների ցանկից: Նամակը ընտրելուց եւ բոլոր տեղեկությունները լրացնելուց հետո, Դուք կստանաք հաստատող էլ․նամակ իր համարանիշով: Խնդրում ենք այդ համարանիշը կցել նվերին այն հանձնելուց առաջ։ Եթե դուք ցանկանում եք նվիրատվություն կատարել, որպեսզի մենք գնենք նվեր երեխային, խնդրում ենք սեղմել այստեղ՝ https://www.gofundme.com/manage/artsakhmiraclemaker։

Նվերները կարող են լինել խաղալիքի կամ հագուստի տեսքով. Խնդրում եմ նվերները չփաթեթավորել թղթի մեջ. * Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ մեր նախաձեռնության շրջանակում մենք թանկարժեք նվերներ չենք նվիրում: Եթե երեխան խնդրել է որեւէ էլեկտրոնիկա (iPhone, laptop եւ այլն) կամ այլ թանկարժեք նվեր, դու կարող ես պատրաստել նրան նվեր քո հայեցողությամբ՝ երեխայի տարիքին եւ սեռին համապատասխան երեխայի։

Նվեր գնելուց հետո, խնդրում ենք մոտեցնել այն հետևյալ հավաքագրման կետերից մեկը․

  • Մոսկվա, մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 16-ը․ «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնի ընդունարան (հասցե՝ 125009, Ռուսաստան, Մոսկվա, Ռոմանովի նրբ., տ. 4 շին․ 2)
    Գրասենյակի աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00
  • Երևան, մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 20-ը․ IDeA հիմնադրամ (Հայաստան, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 6)
    Գրասենյակի աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից շաբաթ 10:00-19:00
© Հեղինակային իրավունքներ SmartGift.am, 2021
Ստեղծված է SmartClick-ի կողմից
Այս կայքը պաշտպանված է ReCaptcha-ի և Google-ի կողմից Գաղտնիության քաղաքականությունը և Ծառայությունների մատուցման պայմանները կիրառված են։